Մարտի 17-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի եկեղեցու տանիքը (կառուցված՝ 1800-ական թթ., վերակառուցված՝ 2012թ.) քամին քշել է (200քմ): Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Կոտայքի ՄՓՎ ԲՊ բաժնի պետը: Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վնասվել է եկեղեցու թիթեղյա տանիքը (192քմ) և քարե գմբեթը՝ ամբողջությամբ:
Քամին վնասել է Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի եկեղեցու տանիքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ