Իսրայելի բանակը գնդակոծել է Գոլանի բարձունքներում սիրիական բանակի երկու դիրքերը` ի պատասխան հրեական պետության սահմանը հատելու դեպքերին: Այս մասին հայտնել են Իսրայելի պաշտպանական բանակի մամլո ծառայությունից:
«Այսօր ավելի վաղ տեղի ունեցած հրթիռակոծության ընթացքում Իսրայելի Պաշտպանական բանակը երկու հարված է հասցրել Գոլանի բարձունքներում սիրիական բանակի երկու դիրքերի ուղղությամբ»,- նշել են երկրի բանակի մամլո ծառայությունից:
Պարզաբանվում է, որ «այսօր ավելի վաղ հրթիռները պայթել են Իսրայելի կողմից վերահսկվող ամայի վայրում»` Սիրիայի կողմից ոչ կանխամտածված գնդակոծության արդյունքում: