Որևէ մեկի մտքով թող չանցնի օպօրինի, հակաօրինական ձևով իշխանափոխության խնդիր դնել. Սուքիաս Ավետիսյանը` «Նոր Հայաստան» շարժման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն նոր ձևավորված «Նոր Հայաստան» շարժումից ոչ մի վտանգ չի տեսնում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև ՀՀԿ խմբակցության կողմից իրականացվող քարոզարշավին:

– Պարոն Ավետիսյան, ձևավորվել է «Նոր Հայաստան» շարժումը: Դուք ինչ վտանգ եք տեսնում այս շարժումից:

– Ես վտանգների մասին չեմ ուզում խոսել: Շարժում է, իր քաղաքական գործունեությունն է ուզում ծավալել: Ուղղակի իրենց վրա միանգամից շատ բեռ են վերցրել և իշխանափոխություն և Սահմանադրական բարեփոխումների տապալում: Կարծում եմ, որ ճիշտ կլինի սկսեն մեկից հետո նոր փորձեն անցնել մյուսին: Բնական է` մինչև հաջորդ ընտրությունը նման շարժումներ ձևավորվելու են: Իսկ ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ինշխանափոխություն պետք է արվի Սահմանադրական նորմերին համապատասխան, իսկ դա ընտրություններն են: Թող փորձեն իրենց շուրջն ընտրազանգված հավաքել՝ նոր խոսել իշխանափոխությունից: Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ իրենք կարող են օպօրինի, հակաօրինական ձևով իշխանափոխության խնդիր դնել: Ստացվում է այնպես, որ այսօր քնում զարթնում են, որոշում են միավորում ստեղծել՝հանուն ինչի իրենք էլ չգիտեն: Կարող են` թող ապացուցեն Սահմանադրական փոփոխությունները վատն են, ի վնաս ժողովրդի, ի վնաս պետականության են լինելու: Ամեն մարդ ամեն կոչով կարող է հանդես գալ, ամպագոռգոռ ճառեր արտասանել, բայց այս ամեն ինչը գործով պետք է ապացուցել:

– Բացի այս շարժումից կան նաև այլ շարժումներ, որոնք նույնպես «ոչ» են քարոզում, ինչպես օրինակ «Ոչ»-ի շարժումը: Ի՞նչ եք կարծում, նրանցից ո՞վ կարող է հաջողության hասնել: 

-Չեմ կարող ասել, բայց ամեն ինչ ճիշտ է, երբ հիմնավոր է: Հենց այնպես շարժում ձևավորել՝ չասել ինչի համար է ոչ ասում, դա բնական է` չի ընդունվում: «Այո»-ն հստակ ասում է ինչի համար է այո, իսկ «ոչ»-ը պիտի կարողանա հիմնավորել իր «ոչ»-ը:

-Պարոն Ավետիսյան որոշե՞լ եք` ինչպես եք քարոզարշավ իրականացնելու:

-Որոշելու խնդիր չկա: Ինչ ձևով իրականացրել ենք, նույն ձևով իրականացնելու ենք: Մեծ հավաքներ, փոքր հավաքներ, անհատական հանդիպումներ: Մեր կուսակցական կառույցում վաղուց ենք սկսել հանդիպումները, իսկ պաշտոնական քարոզարշավը քանի որ արդեն մեկնարկել է, կարողանում ենք հանգիստ քարոզարշավ իրականացնել. սկսել ենք:

Արփինե Թովմասյան




Լրահոս