Թուրքիան շարունակում է մնալ Ռուսաստանի լավ բարեկամը. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան մեր լավ բարեկամն է մնում ու հանդիսանում է Ռուսաստանի առաջնային գործընկեր: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանն է կանչում» ֆորումի ժամանակ, փոխանցում է gazeta.ru-ն:

«Թուրքիան մեր առաջնային գործընկերներից ու լավ բարեկամներից մեկն է: Երկար տարիներ է մենք Թուրքիայի հետ չափազանց բարի հարաբերություններ ունենք: Այն մեր խոշորագույն առևտրային ու տնտեսական գործընկերներից է: Բավական է ուշադրություն դարձնել մեր շինարարական շուկայի վրա, վերջին տարիներին այն միլիարդներով է չափվում: Միայն վերջին շրջանում մեր շինարարական շուկայում 12 միլիոնը բաժին է ընկնում թուրքական ընկերություններին»,- հայտարարել է Պուտինը:

Նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը հանդիսանում Թուրքիայի գլխավոր էներգոգործընկերներից մեկը:




Լրահոս