Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 18-ին՝ ժամը 00.56-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 27 կմ-ում (Ձորագես գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Օպել մակնիշի 7168 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Կ.Աբգարյան ծնվ. 1981թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը:  Զոհեր և տուժածներ չկան:




Լրահոս