MH17 չվերթն իրականացնող մալազիական Boeing-ը խոցվել է 9М38 հրթիռով, որն արձակվել է Ռուսաստանում արտադրվող «Բուկ» զենիթահրթիռային համակարգից: Այս մասին ասվում է Նիդերլանդների անվտանգության խորհրդի կողմից հրապարակված ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննության արդյունքներով զեկույցում:
«MH17 չվերթը կործանվել է օդաչուական խցիկի ձախ կողմից ինքնաթիռի արտաքինից մարտական գլխիկի պայթյունի արդյունքում»,-հայտարարել է Նիդերլանդների Անվտանգության խորհրդի նախագահ Տիբբե Յուստրան` հավելելով, որ հրթիռի պայթյունից հետո ինքնաթիռի գլխամասն անջատվել է օդանավի մյուս մասից:
Զեկույցի տվյալների համաձայն` հրթիռն արձակվել է Ուկրաինայի արևելքից` 320 քմ մակերեսով տարածքից: «Բուկ» զենիթահրթիռային համակարգի գտնվելու հստակ վայրը չի մատնանշվում: