Պատահար Երեվան-Մեղրի ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 18-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ,Նիսսան Մաքսիմաե մակնիշի 80OO055 (վարորդ Ռազմիկ Փարսյան ծնվ.1959թ.) և ՎԱԶ 2121 մակնիշի 16ՍՏ592 (վարորդ Սամվել Միրզոյան 1963թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչից ՎԱԶ 2121 ավտոմեքենայի ուղևորուհի Սուսաննա Սարգսյանը (ծնվ.1978թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայք քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են բավարար:




Լրահոս