![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/Ronaldinho-008.jpg)
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն դեռ չի ցանկանում ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
«UOL»-ը հայտնում է, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է մալազիական «Պահանգ»-ը, ինչպես նաև շվեյցարական մեկ ակումբ: Կիսապաշտպանը դեռ չի կայացրել վերջնական որոշում: