Հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում մարտի 17-ին՝ ժամը 21.40-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ Բորյան փողոցի 4 շենքի թիվ 21 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել նույն տան 4 բնակիչները:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 21.00-ի սահմաններում, տանը, գազատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: