Կրթական ոլորտում առկա են կոռուպցիոն դրսեվորումներ. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված թերացումներն ու դրական զարգացումները։

Կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
.Բազմաթիվ են եղել հանրակրթական, միջին մասնագիտական և հատկապես բարձրագույն ուսումնական համակարգում առկա կոռուպցիոն դրսևորումները:
.Արդյունավետ և բավարար քայլեր չեն ձեռնարկվել հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման և ջեռուցման բարելավման համար:
.Առանձին դեպքերում Նախարարության կողմից ըստ էության քննության չեն առնվել նախարարության աշխատանքներում թերացումների վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունները, դիմում-բողոքները, մամուլում հրապարակված տեղեկությունները:
.Լուրջ մտահոգության տեղիք է տալիս, որ որոշ ԲՈՒՀ-երում գործող ուսանողական խորհուրդները քաղաքականացված են, ինչը ծայրահեղ բացասական ազդեցություն է ունենում ուսանողների շահերի վրա:
.Առկա են բազում չլուծված խնդիրներ՝ հանրակրթական բոլոր դպրոցներում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրման առնչությամբ:
.Շարունակում է չլուծված մնալ ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման պատշաճ ապահովման խնդիրը:
.Խիստ մտահոգիչ է, որ ՀՀ կառավարության թիվ 554-Ն որոշմամբ 2012/2013 ուսումնական տարվա համար չեն նախատեսվել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսումնառության տեղեր մի շարք կրթական հաստատություններում, այդ թվում նաև՚ Երևանի պետական համալսարանի ,իրավագիտությունե և ,միջազգային հարաբերություններե մասնագիտությունների գծով:
. Առկա է անհամապատասխանություն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597 որոշման և ,Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասինե ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների միջև:
. Դեռևս իր լուծումը չի ստացել գիտական աստիճան ունեցող անձանց աշխատավարձի հավելավճարի տրամադրման հարցը:
Արձանագրված դրական զարգացումները
. ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշմամբ հաստատվել է ,Կայուն դպրոցական սնունդե ծրագրի հայեցակարգը, ինչի արդյունքում հանրապետության տարածքում գործող շուրջ 700 դպրոցի տարրական դասարանների աշակերտներ ապահովվել են սննդով:
.ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Նախարարության նախաձեռնությամբ մշակված ,Հանրակրթության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծը:
.Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է 98 հանրակրթական դպրոց, որոնք իրականացնում են ներառական կրթություն:
. ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 21.11.2012թ N 1061-Ա/Ք հրամանով հաստատվել է “Հանրակրթական, այդ թվում՚” նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգըե, որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ գրանցման:
Պաշտպանի աշխատակազմ




Լրահոս