![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/ronaldu.jpg)
Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է «Ոսկե խաղակոշիկը»: Նա այդ մրցանակը ստացել է իսպանական Պրիմերայի նախորդ մրցաշրջանում ռմբարկուական մրցավազքի առաջին տեղի համար:
«Ոսկե խաղակոշիկը» Ռոնալդուին հանձնել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Նա չորրորդ անգամ է արժանանում այս մրցանակին: