Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը դժգոհ է գործից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպանության մեղադրանքով կալանավորված Մուշեղ Մխիթարյանը երեկ հացադուլ է հայտարարել: Ինչպես ArmLur.am-ը տեղեկացավ ՔԿՎ հանրային կապերի բաժնից՝ հացադուլի պատճառն այն է, որ Մ. Մխիթարյանը դժգոհ է իր նկատմամբ հարուցված քրեական գործից:

Մուշեղ Մխիթարյանն, ով մեղադրվում է էքստրասենս Անի Մաջնունյանին սպանելու մեջ, հոգեբուժարանում է:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքում սպանվել էր Էքստրասենս Անի Մաջնունյանը: Սպանության մեջ մեղադրվում է «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը: ՀՀ քննչական կոմիտեի քննիչները հերթական անգամ խուզարկություններ են կատարել Անիի բնակարանում, որը նոր հանգամանքներ էր ի հայտ բերել: Քննիչները սպանված Անի Մաջնունյանի տանը հերթական անգամ խուզարկություն են կատարել, ինչի արդյունքում հայտնաբերել են մոտ 2000 ԱՄՆ դոլար, 1 միլիոն 400 հազար դրամ և բազում եվրոներ:

Այս գործով միակ վկան` Աննա Միսակյանը, իրավապահներին ցույց է տվել այն վայրը, որտեղ սպանությունից հետո վառել են արյունոտված հագուստը, ոչնչացրել հեռախոսները և թե որտեղից են գնել բենզինը: Փորձաքննությունները ապացուցել են Աննայի մատնանշած փաստերի իսկությունը: Եվ մինչ իրավապահներն իրենց գործն են անում, այս օրերին «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը գրեթե բոլոր լրատվամիջոցների միջոցով հայտարարում է, որ ինքը մարդասպան չէ եւ չի սպանել Անի Մաջնունյանին: Երեկ վերջինս զանգահարել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ հայտնել, որ մեր միջոցով մեկ հարց է ցանկանում ուղղել գործով միակ վկա Աննա Սիսակյանին. «Աննան այնպես է ներկայանում, որ ինքը անմեղ է, բայց ես անձամբ հարց ունեմ Աննային, եթե ինքը տեսել է՝ ես եմ սպանել, ու շատ վախեցած էր, ապա ինչպես եղավ, որ շատ վախեցած լինելով՝ նա այդ օրը գիշերը եկավ ինձ հետ եւ գիշերեց,  կցանկանամ ինքը պարզաբանի»:




Լրահոս