
Մարտի 17-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Սայաթ-Նովա փողոցում ավտոմեքենա է այրվում: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.49-ին, մարվել` 13.59-ին:
Այրվել է 25-ամյա Ս. Եղիազարյանին պատկանող ,ԳԱԶելե մակնիշի 20 ST 486 համարանիշի ավտոմեքենայի խցիկը՝ նստատեղերով: