Սերժ Սարգսյանի նամակը Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը տարածել է հաղորդագրություն, որում ներկայացված է Սերժ Սարգսյանի “դիմումը” Րաֆֆի Հովհաննիսյանին.
“Սիրելի” Րաֆֆի,
Փետրվարի 18-ից հետո ես փնտրում եմ, թե որն է ճիշտ և սխալ որոշումը քաղաքականության մեջ և առօրյա կյանքում:
Կա հին Սոկրատյան սկզբունք՝ “Ավելի լավ է անարդարություն կրել, քան գործել անարդարացիորեն”:
Ես հասկացել եմ՝ մենք պարտվել ենք, երբ բարոյականությունն ու քաղաքականությունն իրար նկատմամբ դրել ենք հակադրության մեջ:
Իրականում ես բարու եւ չարի մասին մտածում եմ ինքս իմ մեջ, իսկ քաղաքական դաշտում գործում եմ այլոց հետ միասին, որը հիմնականում համերաշխ չէ բարոյականության հետ:
Ես հասկանում եմ, որ սխալվել եմ քաղաքական լուրջ հայտ ներկայացնելու համար՝ անտեսելով անհրաժեշտ համերաշխության սկզբունքի հարգումը:
Ամեն օր հետևում եմ Ազատության հրապարակին, տեսնում եմ ինչպես ես կրում անարդարությունը:
Տեսնում և զգում եմ, որ դու երջանիկ ես, քեզ սիրում են և դու էլ ես սիրում:
Տեսնում եմ՝ ինչպես բարոյականությունը հաղթեց հաշվարկված քաղաքականությանը:
Տեսնում եմ՝ ինչպես լինելով մենակ, ապացուցեցիր, որ միասնական ես և հավաքական:
ՍերելիԲ Րաֆֆի, ընդունում եմ քո հաղթանակը, մեր հավաքական և միասնական հաղթանակը:
Ընդունում եմ Ազատության հրապարակի ոգին և օրակարգը:
Անկեղծ և անկաշկանդ հայտնում եմ՝ ես այլևս չեմ ցանկանում լինել ,փոքր մարդե, արգելափակված մութ զննդանում, ես չեմ ցանկանում խուսափել պատասխանատվությունից:
Ապրիլի 9-ին Ազատության և Հանրապետության հրապարակներում պատրաստ եմ մասնակցել Նոր Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդումնակալության արարողությանը: Որից հետո նրանից հայցում եմ՝ ներում շնորհել ինձ և բոլորիս”:




Լրահոս