Այսօր՝ մարտի 18-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում երեխան ընկել է դպրոցի մոտով հոսող առուն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղի ուժերով 4-ամյա Ա. Գալստյանին դուրս են բերել առվից եւ տեղափոխել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել է: