Ինչ է հուշում դեմքի ձևը ձեր բնավորության մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր ծանոթություն հաստատելիս կարելի է ընդամենը մի քանի վայրկյանում հասկանալ, թե ինչպիսի մարդու հետ գործ ունեք: Հոգեբան Ջին Հեների կարծիքով` ճիշտ կարծիք ձևավորելու համար բավական է միայն ուշադրություն դարձնել զրուցակցի դեմքի ձևին: Այն շատ բան կարող է ասել մարդու բնավորության, մտածողության ձևի, հուզական հատկանիշների մասին:

 

Եռանկյուն

y7En9Ha

Դեմքի նման կառուցվածք ունեցողներն առանձնանում են պատասխանատվության բարձր զգացումով: Նրանց մեջ հաճախ են հանդիպում ստեղծագործողները: Դեմքի այս ձևը կարող է հուշել նաև բռնկուն բնավորության մասին:

 

Քառակուսի

awqk1r8

 

7DNmp6M

Դեմքի այս ձևն ունեցող մարդիկ առանձնանում են վերլուծական մտքով և տոկունությամբ, պնդում է ֆիզիոլոգ Ջին Հեները:

Նրանք նաև օժտված են խանդավառությամբ, ունակ են իրենց վրա վերցնել ցանկացած առաջադրանք: Ըստ մասնագետների` լայն ճակատը և արտահայտիչ այտոսկրերը հուշում են նաև հուսալիության մասին:

 

Օվալ

fFapupI

 

jRS9fQ0

Օվալաձև դեմք ունեցողները կյանքում ամեն ինչից վեր են դասում կարիերան և որպես կանոն` հասնում են հաջողության:

Կարևոր է նաև, որ ձվաձև դեմք ունեցողները կարողանում են կարեկցել:

 

Սիրտ

0XbAMt4

Ջին Հեների խոսքով` սրտաձև դեմք ունեցողները կամակոր են, ինքնավստահ և նպատակասլաց:

Նրանք նաև լավ բնազդով են օժտված, զգում են խաբեությունը մեծ հեռավորությունից:

 

Շեղանկյուն

4NI47OE

ogNydzF

Ջին Հեներն այս ձևն անվանում է «ադամանդ»: Սուր լեզու և ամեն տեղ ամեն ինչ վերահսկողության տակ պահող. սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս մարդկանց մասին: Նրանք կատարում են աշխատանքն առավելագույն արդյունավետությամբ:

 

Ուղղանկյուն

EY0nqef

Նման մարդիկ բավական ներշնչվող են, միևնույն ժամանակ` չեն սիրում շատ խոսել իրենց զգացմունքների մասին: Նրանք պարզապես տանել չեն կարողանում սենտիմենտալ զրույցներ: Նրանց կարևորագույն կողմը տրամաբանական մտածողությունն է: Նման մարդիկ, սակայն, մշտապես կարիք ունեն ներքին լարվածությունից ազատվելու:




Լրահոս