
Մարտի 17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան 81 շենքի 9-րդ հարկից պատշգամբի պանելի մի հատվածը պոկվել և ընկել է 7-րդ հարկի պատշգամբ, իսկ մյուս կեսը մնացել է կախված, առկա է անկման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ արձագանքման խումբը:
Փրկարարներն ապամոնտաժել են 9-րդ հարկի պատշգամբից կախված երկաթբետոնե կառուցատարրը և տեղափոխել անվտանգ տարածք: