ԻՆՉՈ՞Ւ ՊՈՒՏԻՆՆ ԱՎԵԼԱՑՐԵՑ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքի սկզբում անդրադարձել է Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին՝ նշելով, որ Ս. Սարգսյանի ստացած «60 տոկոսից ավելի» ձայնը շատ լավ արդյունք է: Նկատենք, որ ըստ պաշտոնական արդյունքների՝ նախագահական ընտրություններում Սարգսյանը ստացել է 58 տոկոս, եւ Պուտինի շեշտադրումը «60 տոկոսից ավելի» (ժքԴ ՐՈջ ւՏփց ԹՈր տՏջՊՐՈՉՌՑՖ ր ցոպՊՌՑպսՖվՏռ տՏոպՊՏռ: րՉօՔպ 60 տՐՏՓպվՑՏՉ – ֆՑՏ ՏփպվՖ ւՏՐՏՔՌռ ՐպջցսՖՑՈՑ) ձայն ստանալու մասին, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս: Ու սա այն դեպքում, երբ ընտրություններից հետո Հայաստանում չեն դադարում բողոքի ակցիաները, ավելին, արդեն երեք օր է՝ Երեւանի կենտրոնում հացադուլ է անում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, որը կես միլիոն քվե է ստացել: Խոստովանենք՝  նման շեշտադրումներն այնքան էլ գեղեցիկ չեն հնչում, մանավանդ եթե ՌԴ-ն համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկեր: Ի վերջո, ՌԴ-ն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է: 
Ի դեպ, ուշագրավն այն է, որ ըստ նախագահականի կայքի՝ Ս. Սարգսյանը Մոսկվայում է գտնվում Պուտինի հրավերով, մինչդեռ Կրեմլի կայքը համառորեն լռում է այս մասին:




Լրահոս