ՈւԵՖԱ-ն կուսումնասիրի Հայաստան-Ալբանիա հանդիպումը. կասկածներ կան, որ Հայաստանի հավաքականը կաշառվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբանիայի հավաքականը, հնարավոր է, դուրս մնա Եվրոպայի 2016 թվականի առաջնությունից: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Kurir.rs-ին:

Լրատվամիջոցը հավելում է, որ ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի Հայաստան-Ալբանիա (0:3) հանդիպման եզրափակիչ փուլի մանրամասները:

Հայտնի է դարձել նաև, որ ալբանական կողմը խոշոր չափերով գումար է առաջարկել Հայաստանի հավաքականի 4 անդամների (500 հազար եվրո յուրաքանչյուրին)՝ իր ցանկալի արդյունքին հասնելու նպատակով:

Եթե հակաօրինական գործունեությունն ապացուցող փաստեր հայտնաբերվեն, ապա Ալբանիայի հավաքականը կհեռացվի Եվրո-2016-ից: Այդ դեպքում մրցաշարում նրա տեղը Դանիայի հավաքականը կզբաղեցնի, իսկ անցումային փուլի խաղերին կմասնակցի Սերբիայի ազգային հավաքականը:

Ի դեպ, Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ ալբանացիները պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեցին:




Լրահոս