Թող ապացուցեն. Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականին կաշառելու լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է այն տեղեկություններին, որ Ալբանիան Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղից առաջ կաշառել է Հայաստանի հավաքականի չորս անդամների: Նախկին դարպասապահը չի հավատում այս լուրերին և կարծում է, որ դրանք սերբ լրագրողնորի ինտրիգներն են:  Այդ մասին նա հայտնել է sport-express-ի հետ զրույցում:

– Անկեղծ ասած, այդ մասին իմացել եմ հրապարակումներից: Ամեն դեպքում, դրան դժվար է հավատալ: Չեմ պատկերացնում, թե ինչպես է նման բան հնարավոր: Միգուցե, դա սերբ լրագրողների ինտրիգներն են, ովքեր դժգոհ են, որ Ալբանիան հայտնվել է հաջորդ փուլում, իսկ իրենք` ոչ:

– Մյուս կողմից՝ Հայաստանը կորցրել էր մյուս փուլ անցնելու հնարավորությունը, իսկ Ալբանիային միայն երեք միավոր էր հարկավոր…

– Հետո՞ ինչ: Ալբանիայի դեմ խաղում Հայաստանի մոտիվացիայի բացակայության մասին խոսք լինել չի կարող: Դու պաշտպանում ես երկրի պատիվը, խաղում երկրպագուների աչքի առջև: Չեմ հավատում, որ այդ ամենը հնարավոր է գնել:

– Ինչպե՞ս հիմա կզարգանան իրադարձությունները:

– Եթե գրում են այդպիսի բաներ, թող ապացուցեն: Հակառակ դեպքում պետք է ներողություն խնդրեն:




Լրահոս