ՀԷՑ-ը մտադիր է վերացնել, այսպես կոչված, էլեկտրիկների ինստիտուտը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր սեփականատերը ծրագրում է փոխել ընկերության գործելաոճը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՀԷՑ-ը գնեց ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս հայաստանյան շրջանակների հետ զրույցներում ասել է, որ մտադիր է վերացնել, այսպես կոչված, էլեկտրիկների ինստիտուտը:

ՀԷՑ-ը նախատեսում է ներդրումների միջոցով էլէներգիայի հաշվիչները միացնել մեկ ընդհանուր ցանցի, որի միջոցով այդ սարքերը ամսվա վերջին տվյալները ավտոմատ կհաղորդեն կայանին, արդյունքում էլեկտրիկ-սպառող շփում այլեւս չի լինի: ՀԷՑ-ի նոր սեփականատերը համոզված է, որ այդ նոր համակարգը ներդնելով՝ հնարավոր կլինի նվազեցնել էներգետիկ համակարգում էլեկտրական էներգիայի կորուստների ծավալները: Հիշեցնենք, որ ներկայումս ՀԷՑ-ի կորուստները տարեկան կազմում են 12-ից 13 տոկոս, կամ նույն է թե՝ 25-ից 30 մլն դոլար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս