Վահրամ Մկրտչյանը շրջում է ՀՀ վերաքննիչ դատարանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ը նկատել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը շրջում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Նրանից փորձեցինք պարզել, թե ինչն է նրան դատարան հասցրել: Մկրտչյանը պատասխանեց, որ դատարանում նոր համակարգ է տեղադրվել, եւ ինքը փորձում է դրա գործունեության հետ ծանոթանալ: Բայց նա այդպես էլ չմանրամասնեց, թե այդ ինչ նոր համակարգի մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ՀԺԱՄ կուսակցությունից բռնագանձել 240 հազար դրամ: Վահրամ Մկրտչյանը այս կուսակցության նախագահն էր՝ մինչ ՀՀԿ-ական դառնալը: Ի դեպ, ՊՈԱԿ-ը հետագայում հայցից հրաժարվել էր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս