ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ, գնահատելով հետընտրական իրավիճակը, ուշագրավ համեմատություն է անցկացրել. «Թեկնածուներից մեկը, որի վրա կրակել էին, հիվանդանոցում է, թեկնածուներից մեկը ԱԱԾ «պադվալում» է, թեկնածուներից մեկը մի կերպ հացադուլից դուրս եկավ, թեկնածուներից մեկն էլ հիմա է հացադուլի նստել՝ բողոքարկելով ընտրությունների արդյունքները: Իսկ չընտրված թեկնածուն էլ հիմա Բաղրամյան 26-ում է: Այսպիսի խառնաշփոթ անգամ երեւակայելն է դժվար»: Խոսելով հետընտրական պայքարի մասին՝ նա ասել է, թե Սերժ Սարգսյանը հազիվ թե «ճնշման այս դոզայով» ընկրկի: Բայց մյուս կողմից նա ձեռնպահ է մնացել գնահատականներ տալ ընդդիմադիր թեկնածուի պայքարին:
ՎԻՐԱՎՈՐ ԵՎ «ՊԱԴՎԱԼՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ