«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` չի բացառվում, որ հանրաքվեից հետո ԲՀԿ-ում կուսակցական նոր տրանսֆորմացիաներ տեղի ունենան, եւ կուսակցության ղեկավարումը Հովիկ Աբրահամյանը «հանձնի» ոչ անհայտ Աբրահամ Մանուկյանին, որի ղեկավարությամբ էլ ԲՀԿ-ն կգնա խորհրդարանական ընտրությունների` իր «տանիքի» տակ հավաքելով «հազարավոր» մարդկանց` փորձելով դառնալ պառլամենտական երկրորդ ուժը` ՀՅԴ-ից խլելով երկրորդ ուժ դառնալու դափնին:
Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, ըստ մեր աղբյուրների, նրան էլ չեն նեղացնի․ կամ կուղարկեն դիվանագիտական աշխատանքի` Բրյուսել, եւ կամ ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու արդյունքում նախարար կնշանակեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: