Սիրիայի բանակը նախապատրաստվում է Հալեպի ազատագրմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը Իրանի ու «Հեզբոլլա» կազմակերպության աջակցությամբ նախապատրաստվում է Հալեպ քաղաքի շրջանում ընդդեմ զինյալների ռազմական օպերացիայի, փոխանցում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղի իշխանություններին:

Գրոհը, որը չինովնիկների խոսքով կսկսվի մոտ ժամանակում, կդառնա ընդդեմ Համա նահանգի զինյալների արևմտյան ուղղությամբ իրականացվող օպերացիայի մի մաս:

«Այդ շրջանում ռազմական գործողությունների լուրջ նախապատրաստումը միանգամայն բացատրելի է»,- պատմել է իրավիճակին մոտ կանգնած տեղի իշխանությունների ներկայացուցիչը: Նրա խոսքով` «կատարվում է սիրիական բանակի ուժերի զանգվածային մոբիլիզացիա, բերվել են «Հեզբոլլայի» էլիտար զորքերն ու հազարավոր իրանցիներ, որոնք ժամանել են վերջին շրջանում, որպեսզի մասնակցեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցող օպերացիային:




Լրահոս