Ադրբեջանն ու Իրանը միավորում են երկու երկրների երկաթգծերը. Независимая газета

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ու Իրանը մինչ 2016 թ ավարտը պատրաստվում են ավարտել երկու երկրների երկաթգծերի միավորման գործընթացը: Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել օրերս Իրանի հետ սահմանամերձ ադրբեջանական Աստարա քաղաքում: Ինչպես «Независимая газета»-ին հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարարությունից աղբյուրը, հանդիպման ժամանակ հաստատվել է ծրագիրը, համաձայն որի` ադրբեջանական կողմը պետք է կառուցի 8 կիլոմետրանոց ճյուղը, իսկ իրանականը` 2 կմ:

Մեկնաբանելով անցած հանդիպման արդյունքները` Ադրբեջանում Իրանի դեսպան Մոխսուն Պակային նախօրեին լրագրողներին հայտնել է, որ Բաքուն պատրաստ է սկսել ճանապարհի իր հատվածի շինարարությունը 10 օրվա ընթացքում: Դեսպանի խոսքով` նախագծի համաձայն նախատեսվում է նաև Աստարա գետի վրայով կամրջի կառուցում:  Կողմերն արդեն եկել են համաձայնության:

«Մեր երկու երկները հանդիսանում են Ասիայի ու Եվրոպայի դարպասները, մտադրված ենք դառնալ տրանզիտի ու բեռնափոխադրումների կենտրոն»,- ասել է Պակային:




Լրահոս