![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/1072024488.jpg)
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը Reuters-ի հարցազրույցում հայտարարել է, որ առավել ագրեսիվ քաղաքականություն պետք է վարի Ռուսաստանի նկատմամբ՝ նախագահ ընտրվելու դեպքում:
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հմուտ թշնամի է», ով օգտվում է Սիրիայում և այլ տարածաշրջաններում ԱՄՆ առաջնորդությունից:
«Պուտինի հետ պետք է իր լեզվով խոսել: Չստեղծել ռազմական իրավիճակ, այլ պարզապես նախազգուշացել նրան հետևանքների մասին»,- հայտարարել է Բուշը:
Բացի այդ, Բուշը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է ընդլայնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: