Ի՞նչն է որևէ խնդիր չունեցող տղամարդուն ինքնասպանության դրդել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրկին ինքնասպանություն. այս անգամ Կոտայքի մարզի Զորավան գյուղում: Կախվելու միջոցով իր կյանքին վերջ է տվել գյուղի 44-ամյա բնակիչ Ս. Ա.-ն, ում դին հայտնաբերել է մայրը:

Armlur.am-ին Զորավանի համայնքապետ Բաղդասար Թովմասյանը հայտնեց, որ տղամարդը, ամենայն հավանականության, նման քայլի է դիմել պարտքերի պատճառով: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ համագյուղացին մեծ քանակությամբ չմարված վարկեր ուներ:

Այլ խնդիրներ, որոնք կդրդեին ինքնասպանության, համայնքապետը չկարողացավ մտաբերել. «Գյուղում հարգված, լավ ընտանիք է: Նա էլ հարգանք-պատիվ ունեցող մարդ էր: Երեք երեխա ունի. որդին ծառայում է»:




Լրահոս