ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի գրեթե բոլոր խանութների սեփականատերերը պատրաստվում են մեծ բողոքի ակցիայի: Վերջիններս անգամ որոշել են փակել Սեւանի ճանապարհը: Բանն այն է, որ այս օրերին ՊԵԿ-ը կտրուկ վերաբերմունք է դրսեւորում մանր ու միջին գործարարների նկատմամբ՝ ստիպելով մեծացնել հարկային պարտավորությունները: ՊԵԿ մամլո ծառայության ղեկավար Նելլի Մանուչարյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց. «Սեւանի տարածքային հարկային տեսչությունում, ինչպես եւ բոլոր մյուս տարածքային հարկային մարմիններում, ռիսկերի բացահայտման նպատակով կատարվող վերլուծությունների արդյունքում առանձնացվում են այն հարկ վճարողները, որոնք փոքր շրջանառություններ են ցույց տալիս: Ինչ վերաբերում է դժգոհություններին, ապա անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում ցանկացած կոնկրետ դեպքի վերաբերյալ հանգամանալից պարզաբանում ներկայացնել»: Զրուցեցինք նաեւ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ, որը նշեց. «Ինձ մոտ էլ են եկել մի քանի հոգի, մեր հարկայինի պետն օրենքով աշխատող մարդ է, ինքն օրենքը չի խախտում, դա հաստատ եմ ասում»: Դե իհարկե, քաղաքապետը ո՞նց կարող է հակառակվել ՊԵԿ-ին:




Լրահոս