Ուզբեկստանի քաղաքացին թվիթերի միջոցով խնդրել է ազատել իրեն «Իսլամական պետության» գերությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզբեկստանում սոցցանցերի օգտատերերը տարածել են երկրի քաղաքացի Դժալոլիդին Կոդիրովի՝ թվիթերում արված հայտարարությունը, որում նա խնդրում է ազատել իրեն «Իսլամական պետության» գերությունից, գրում է РИА Новости-ն:

Թվիթերում տարածած հաղորդագրության մեջ նա մասնավորապես նշում է, որ «Իսլամական պետության» զինյալներն իրեն ծեծում են և ստիպում Սիրիա մեկնել կռվելու: Նա նաև նշել է, որ իրեն խաբեության միջոցով տարել են թուրքական Հաթայ քաղաք, որտեղ իրեն իսլամիստներին է վաճառել իր համաքաղաքացին:

«Ահաբեկիչներն ինձ կալանքի տակ էին պահում, քանի որ ես հրաժարվում էի Սիրիա մեկնել: Եթե ես չմեկնեմ պատերազմի, ապա ինձ կգնդակահարեն: Այսօր սպանել են իմ 2 թուրքմեն ընկերներին: Խնդրում եմ, օգնեք, ես դիմել եմ նաև դեսպանատանը»,-գրել է Կոդիրովը:

Թուրքիայում Ուզբեկստանի դեսպանատան ներկայացուցիչները հայտնել են, որ կապ են հաստատել Թուրքիայի իշխանությունների հետ՝ Կոդիրովին գտնելու և նրա պատմության հավաստիությունը ճշտելու համար:




Լրահոս