«Սելտա»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվող Նոլիտոն երազում է կատալոնական «Բարսելոնա»-ում հանդես գալու մասին,- այս մասին հայտնում է «El Mundo Deportivo» պարբերականը։
29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։ «Զինագործներն» առաջարկել են եռապատկել նրա աշխատավարձը, սակայն Նոլիտոն մտադիր է ևս մեկ ամիս սպասել «Բարսելոնա»-ից առաջարկ ստանալու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի չեմպիոնը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։