Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ երեկ շարունակվել է Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի գործով դատական նիստը, որի ընթացքում ամբաստանյալ Ստեփան Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց եւ դատավարության մասնակիցների, այդ թվում՝ իր պաշտպանի հարցերին պատասխանելուց: Դատարանը հրապարակել է նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքները, որոնցով Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել սպանությունը կազմակերպելու ու ապօրինի ռազմամթերք պահելու մեջ:
ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ