ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱԿՈՒՄԲՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի բժշկական համալսարանի հարեւանությամբ գտնվող «Այս» ակումբում մարտի 11-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել հայ եւ իրանցի երիտասարդների միջեւ: NEWS.am-ի տեղեկություններով՝ վեճը նախ ծագել է հայ երիտասարդի ու իրանցի դիջեյի միջեւ: Վերջինս հարվածել է հային, նա էլ գրպանից հանել է ատրճանակն ու կոթով խփել իրանցուն, ապա վրա է հասել ակումբի մեկ այլ իրանցի աշխատակից, խլել ատրճանակն ու ծեծի ենթարկել երիտասարդին: Բարեբախտաբար, կրակոցներ չեն եղել: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բերման ենթարկել երիտասարդներին:




Լրահոս