![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/e4b8bf4b9e8add71294e028ea4b83010.jpg)
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ Անկարան անթույլատրելի է համարում ռազմական աջակցության ցուցաբերումը Քրդական ժողովրդավարական միությանը, գրում է vestikavkaza-ն:
«Ոչ ոք չի կարող մեզ վստահեցնել, որ զենքը, որը մեր դաշնակիցները մատակարարում են Քրդական ժողովրդավարական միությանը, չի հայտնվի Քրդստանի աշխատավորական կուսակցության ձեռքում»,- հայտարարել է նա թուրքական ԶԼՄ-ների հետ ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ աջակցությունը, որը ցուցաբերվում է Քրդական ժողովրդավարական միությանը, «Թուրքիայի դեմ ուղղված քայլ կդիտարկվի»:
«Եթե ռազմական աջակցություն ցուցաբերվի Քրդական ժողովրդավարական միությանն ու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, ապա Թուրքիան Սիրիայում կկիրառի նույն միջոցները, որը կիրառեց Հյուսիսային Իրաքում»,- Hurriyet-ը մեջբերում է Դավութօղլուի խոսքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը տեղեկացրել էր, որ կոալիցիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռները 50 տոննա զինամթերք են գցել Սիրիայի հյուսիսում գտնվող Հասեկե մարզում: Պենտագոնը հաստատել էր այդ տեղեկությունը: