ՈւԵՖԱ-ն կուսումնասիրի Հայաստան-Ալբանիա (0:3) հանդիպման եզրափակիչ փուլի մանրամասները: Պատճառն այն է, որ լուրեր են տարածվել, թե ալբանական կողմը խոշոր չափերով գումար է առաջարկել Հայաստանի հավաքականի 4 անդամների (500 հազար եվրո յուրաքանչյուրին)՝ իր ցանկալի արդյունքին հասնելու նպատակով:
Եթե հակաօրինական գործունեությունն ապացուցող փաստեր հայտնաբերվեն, ապա Ալբանիայի հավաքականը կհեռացվի Եվրո-2016-ից: Հավատում են արդյոք հայերը, որ Հայաստանի հավաքականը կարող էր վաճառվել, փորձեցինք պարզել հարցման միջոցով: Մեր հայրենակիցները, պարզվեց, տարբեր կարծիքներ ունեն հարցի շուրջ: