
«Մեկը կարող է համարել դա պատկերավոր խոսք, իսկ ես դա համարում եմ, որ ինքը (Սերժ Սարգսյանը)՝ որպես պետության գլուխ, կատարել է իր այն պարտականությունը, որը դրված է իր առջեւ ՀՀ Սահմանադրությամբ»:
Դավիթ Հարությունյան «168 ժամ»
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ ներկայում Սերժ Սարգսյանի իրավաբան Դավիթ Հարությունյանը կարծես թե ամեն ինչ խառնում է: Ս. Սարգսյանը Ս. Թանկյանին ուղղված նամակում հստակ գրել էր, որ ինքն է կազմակերպել ընտրությունները: Բայց ինքն այդտեղ ընդամենը նախագահի թեկնածու պետք է լիներ, իսկ ընտրությունները կազմակերպելը պետության ֆունկցիան է: Այսինքն՝ դա պարզապես խոստովանություն էր պետական ու իշխանական լծակները օգտագործելու մասին: Դ. Հարությունյանը նույնպես, իր գործընկեր Հ. Թովմասյանի նման, լավ կանի՝ իրավաբան աշխատի ապահարզանի, ալիմենտի եւ նման մանր գործերով: