ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ես թույլ չտվեցի, որ իմ դիակը լինի, նրանք ուզում էին Հայրիկյանի դիակի վրա հաջողության հասնել, է՛, հասե՛ք»:
Պարույր Հայրիկյան «168 ժամ»
Պարույր Հարիկյանը, ինչպես միշտ, մոռանում է դեպքերի հերթականությունը եւ մանրամասները: Բանն այն է, որ իր դիակ չլինելը ոչ թե ինքը թույլ չտվեց, այլ դա առաջին հերթին թույլ չտվեց «սլավոնական» արտաքին ունեցող «կաֆել» ու մետլաղ խփողներին ուղարկողը, ում Պ. Հայրիկյանի դիակը 100 տարի պետք չէր կարող լինել, քանի որ հակառակ դեպքում նույնիսկ էպոսագետի տանը «կաֆել» ու մետլաղ խփողը 25 սանտիմետրից նման անտաղանդ կրակոց չէր արձակի, նման ապաշնորհ «քիլլերների» նույնիսկ հնդկական ֆիլմերում հնարավոր չէ հանդիպել: Կրկին Հայրիկյանը էյֆորիայի մեջ է եւ մտածում է՝ էլ ինչպես կարեւորի իր անձը:




Լրահոս