![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/xaxoxagorcutyun.jpg)
Չնայած գյուղատնտեսության նախարարության և կառավարության պնդումներին, գյուղացիները շարունակում են բողոքել պտուղ-բանջարեղենի իրացման ժամանակ առաջացող խնդիրներից: Այսօր Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները փակել էին Երևան-Արմավիր մայրուղին՝ բողոքելով լոլիկի ու սմբուկի բերքի մթերման դժվարություններից:
Գյուղացիների հետ հանդիպման էր գնացել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ում հետ զրույցում գյուղացիները տեղեկացրին իրենց առջև ծառացած դժվարությունների, բանկերի կողմից վարկերի սառեցման մասին:
Աշոտ Ղահրամանյանն այս խնդրով գյուղացիներին մարզպետարան խորհրդակցության հրավիրեց, որի ժամանակ էլ կքննարկեն տիրող իրավիճակը: