ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնը հրաժարվել է ռուսական պատվիրակության հետ Սիրիայի իրավիճակի շուրջ քննարկում անցկացնել, փոխանցում է Газета.ru-ն:
«Մենք պատրաստվում էինք Վաշինգտոն ուղարկել մեր պատվիրակությանը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ: Սակայն այսօր մեզ պատասխանեցին, որ Վաշիգնտոնը չի պատրաստվում ընդունել մեր պատվիրակությանը»,- հայտարարել է Լավրովը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է որպես պատվիրակության ղեկավար մեկնել Վաշինգտոն՝ Սիրիայի հարցով բանակցություններ վարելու նպատակով: