Անկարայի կրկնակի ահաբեկչությունը կազմակերպել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ոստիկանությունը երկրի մայրաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչության գործի հետաքննության շրջանակներում ձերբակալել է երկու մարդու: Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, հղում կատարելով ուժային կառույցներում իր աղբյուրին, ահաբեկիչները Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) երկու անդամ են:

Պայթյունի մեջ կասկածյալների ձերբակալության համար հիմք է հանդիսացել Twitter-ի օգտատերերից մեկի գրությունը: Մինչ ահաբեկչությունը, միկրոբլոգի օգտատերերից մեկն «Անկարայում ռումբ կպայթի» գրությամբ հաղորդագրություն է տարածել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում երկու պայթյուն էր որոտացել, որը խլել է 97 մարդու կյանք:




Լրահոս