Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։

Ողջունելով հյուրին՝ ՔԿ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը և վերահաստատել կոմիտեի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ու փաստել ձևավորված համագործակցության բարձր մակարդակը։

Կողմերը քննարկել են փոխգործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր, նախանշել նոր ուղղություններ։




Լրահոս