Շենգավիթցի փոքրիկներն այգին մաքրել են տերևաթափից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանի հ.18 գրադարանի աշխատակիցներն ու հ. 146 մանկապարտեզի սաները Երևանի օրհներգը երգելով եկել են «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից այգի: Այնուհետ խորհրդանշական «Մաքուր Երևան 2797» խորագրով միջոցառման ընթացքում նրանք բաժանվել են խմբերի և մաքրել այգու տարբեր հատվածներում թափված տերևներն ու աղբը:

Երեխաներից մի քանիսը մինչ այդ հուշակոթողի հարևանությամբ գրել են միջոցառման խորագիր-նշանաբանը, մի այլ խումբ էլ ձևավորել է «Տերևաթափ» ցուցապաստառը: Ուրախ երգ  ու պարով ուղեկցվող միջոցառումը նույնքան ուրախ վերջաբան է ունեցել. իրենց գործն ավարտած փոքրիկներն այգուց հեռացել են երգելով Հայաստանի օրհներգը ` այդ կերպ նաև քաղաքն ու հայրենիքը սիրելու, շրջապատը մաքուր պահելու  կոչ  հղելով ավագ սերնդի ներկայացուցիչներին:




Լրահոս