Ռուսամետությունն ինքնին սարսափելի բան չի. Պարույր Հայրիկյանը` Արա Աբրահամյանի վերադարձի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք,  Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր հայտարարեց, որ  ցանկանում է վերադառնալ Հայաստան և նոր կուսակցություն ստեղծել ու մասնակցել խորհրդարանական ընտրությունների:

Armlur.am-ը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց` ինչպես է վերջինս վերաբերվում Արա Աբրահամյանի վերադարձին: Հայրիկյանը նշեց, որ յուրաքանչյուր հայ իրավունք ունի վերադառնալ հայրենիք և մասնակից լինել երկրի քաղաքական կյանքին:

«Եթե ինքը հայ մարդ է և ուզում է Հայաստանում գործունեություն ծավալել, ես դրա համար կարող եմ միայն ուրախանալ: Այն, որ նա ռուսամետ է,  դա իր իրավունքն է: Ես էլ որոշ հարցերում ռուսամետ եմ, ունեմ ռուս լավ ընկերներ: Ռուսամետությունն ինքնին սարսափելի բան չի, այլ բան է` եթե ռուսական շովինիզմի կամ հայկական շովինիզմի գործակալ ես. դրանք վատ բաներ են»,-նշեց նա:

Վերջինիս խոսքով` այս փուլում քաղաքական դաշտում սահմանադրության խնդիրն է:

Արփինե Թովմասյան




Լրահոս