![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/pic_80660573eaad0ec167b73de20b15ef7d.jpg)
Կիևի բնակիչները քաղաքի Լև Տոլստոյի անվան հրապարակի մետրոյի գետնանցումում նկատել են Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեին, փոխանցում է «Українські Новини» գործակալությունը: Արտիստը եղել է օդաչուի հագուստով և կատարել է «Միմինո» ֆիլմից «Չիտո- Գրիտո» երգը:
Նշվում է, որ Կիկաբիձեն հյուրախաղերով հանդես է գալիս Ուկրաինայում: Նա ելույթ կունենա 10 քաղաքներում: Մետրոյի մոտ անսպասելի համերգին միացել են փողոցային երաժիշտները: Արտիստը կատարել է իր հայտնի երգերից մի քանիսը, ելույթը ուղեկցվել է բորտուղեկցորդուհիերի հագուստով աղջիկների պարով: