ArmLur.am-ը արդեն տեղեկացրել էր, թե հայտնի է դարձել, որ ալբանական կողմը խոշոր չափերով գումար է առաջարկել Հայաստանի հավաքականի 4 անդամների (500 հազար եվրո յուրաքանչյուրին)՝ իր ցանկալի արդյունքին հասնելու նպատակով:
Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիան հետաքննություն չի սկսել Հայաստան-Ալբանիա (0:3) խաղի հանգամանքներ վերաբերյալ: Այս մասին inserbia.info-ին հայտնել են ՈւԵՖԱ- ից:
Ավելի վաղ սերբիական լրատվամիջոցները աղմուկ էին բարձրացրել, թե Ալբանիան պարտվելու դիմաց խոշոր գումարի` շուրջ 2 միլիոն եվրոյի կաշառք է խոստացել Հայաստանի հավաքականի 4 խաղացողների:
Սակայն ՈւԵՖԱ-ն հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն լուրերը, թե կազմակերպությունը հետաքննություն է սկսում սույն հանգամանքի վերաբերյալ և որ Ալբանիայի հավաքականը կորակազրկվի ու կտուգանվի:
«ՈւԵՖԱ-ի 54 անդամները մշտապես մոնիթորինգի են ենթարկում բոլոր խաղերը, լինեն դա թիմերի թե ազգային առաջնությունների հանդիպումները: Սա նշանակում է, որ մեկ սեզոնում յուրաքանչյուր անդամի բաժին է ընկնում շուրջ 32,000 խաղ, այդ թվում ` Չեմպիոնների Լիգան ու Եվրոպայի Լիգան: Եթե մենք զգանք, որ ինչ-որ անսովոր կամ աննորմալ բան է տեղի ունենում, մենք անմիջապես հետաքննություն կսկսենք: Անգամ այն խաղի դեպքում, որի վերաբերյալ դուք մեզ հարցում եք ուղարկել»,- ասվում է լրատվական կայքին ՈւԵՖԱ-ի պատասխանում: