ՀՀԿ-ն առանձին քարոզարշավ կիրականացնի և կներկայացնի Սահմանադրության կարևոր կետերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք ` որպես «այո»-ի կողմնակիցներ, ունենալու ենք մեր քարոզարշավի հատուկ ծրագիրը, որի մասին մենք կհայտարարենք և իհարկե կունենանք շտաբ` իր ղեկավարով: Այս պահի դրությամբ մենք որպես քաղաքական թիմ ունենք մեր տարածքային կառույցները և նրանց միջոցով փորձում ենք նորից վեր բարձրացնել մեր հնարավորությունները»,- անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Մեր հանձնաժողովն ամիսներ առաջ մոնիթորինգ անցկացրեց մարզերում, և պարզ դարձավ, որ շատերը չգիտեն, թե ինչ փոփոխություններ են կատարվելու: Սահմանադրության այն կարևոր կետերը, որոնք առկա են, պետք է մեր ազգաբնակչությանը դա ավելի մատչելի տեսքով ներկայացնենք», – նշեց նա:

Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում նաև անդրադարձավ «Ոչ» քարոզող ուժերին, ՀՀԿ-ի քարոզարշավի ձևերին և այլ հարցերի:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս