
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվև մարտի 17-ին` ժամը 23.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1987 թ. ծնված Կարեն Խ.-ն, որը փետրվարի 1-ից Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ թղթադրամներ պատրաստելու մեղադրանքով: Կարեն Խ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: