
Մարտի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ԳԱԶ-5205 մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վանթյան փողոցում գործող “Մալաթիա” գյուղմթերքների շուկայում վրաերթի է ենթարկել 74-ամյա մի տղամարդու, պատճառել մարմնական վնասվածքներ: BՈստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տուժածին օգնել է շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն: