Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:10-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 1-ին փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում տղամարդու դիակ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Ս.Աղիկյանն է:
Նախնական տվյալներով՝ Ս.Աղիկյանն ինքնասպան է եղել իր ավտոտնակում՝ պարանով կախվելու միջոցով:
Դիակի արտաքին զննությամբ որևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել: Ըստ նախնական տվյալների՝ Ս.Աղիկյանն ունեցել է պարտքեր:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության համապատասխան բաժնին հանձնարարություն է տրվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: