ՓՈՂԵՐԸ ՉԵ՞Ն ՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, նրա եղբայր Արտակ Բարսեղյանը, որը Վճռաբեկ դատարանի դատավոր է, վերջին օրերին անհարմար իրավիճակում են հայտնվել: Բանն այն է, որ երկու եղբայրներով, հանուն Սերժ Սարգսյանի վերընտրության, հանձնաժողովի անդամներին խնդրել են “սուսուփուս” աշխատել՝ խոստանալով “լավ աշխատանքի” դիմաց համապատասխան պարգեւատրում ապահովել: Մարդիկ աշխատել են, սակայն խոստացված գումարները մինչեւ այսօր չեն ստացել: 
Զրուցեցինք Վարուժան Բարսեղյանի հետ՝ տեղեկությունը ճշտելու համար, սակայն վերջինս հայտարարեց, թե դրանք սուտ տեղեկություններ են: “Նախ՝ Արտակ Բարսեղյանը ընդհանրապես ընտրությունների հետ կապ չի ունեցել, ու շտաբի պետն էլ ես եմ եղել, իսկ հանձնաժողովի աշխատանքներն էլ, ինչքան գիտեմ, վճարովի են, իրենք իրենց վճարները ստացել են ոնց որ թե: Իսկ նման խոստում առնվազն խելապակաս մարդը կանի”,-վստահեցրեց քաղաքապետը:




Լրահոս